Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ եւ բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «Բանկային գործիքներ եւ արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» միջոցառումը: Դրա շրջանակում ներկայացվել են Converse Markets տեխնոլոգիական հարթակը եւ կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունները: Կոնվերս Բանկը ներկայացրել է միջոցառումը՝ հիմնական շեշտադրումներով:Converse Markets հարթակի մասինԳրիգորի Զաքարյան, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն. «Converse Markets-ը ժամանակակից թվային լուծում է, արտարժույթի փոխարկման արդի առօրեական մեթոդ, որը հաճախորդին հնարավորություն է տալիս ստանալ էֆեկտիվ փոխարժեք, համեմատել այն տարբեր բանկերի տրամադրած փոխարժեքների հետ եւ կայացնել արդյունավետ որոշում»։Հասմիկ Մաթեւոսյան, Կոնվերս Բանկի ֆինանսական շուկաների վարչության պետ. «Հարթակում, բացի փոխարկումը, հնարավոր է նաեւ կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հասանելի է փոխարկման հնարավորություն ավելի քան 35 արժութային զույգերով: Այս պահին հարթակը հասանելի է Բանկի՝ իրավաբանական անձ հաճախորդներին: Հարթակի հնարավորություններն ու բիզնեսին հասանելիությունը աստիճանաբար կընդլայնվեն»:Ֆինանսների ներգրավման ուղիների դիվերսիֆիկացիայի մասինԳրիգորի Զաքարյան, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն. «Շատ կարեւոր է, որ տնտեսվարող սուբյեկտներն ունենան հասանելիություն կապիտալի շուկաներին: Որպես առաջին քայլ՝ Բանկն առաջարկում է սկսել պարտատոմսերի թողարկմամբ, ինչի ողջ գործընթացը Բանկը պատրաստ է կազմակերպել յուրաքանչյուր պոտենցիալ թողարկողի համար»:Էլեն Քարիմյան, Կոնվերս Բանկի կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ. «Ֆինանսների ներգրավման այս եղանակից օգտվելու հիմնական առավելություններն են ֆինանսական ծախսային հոսքերի կրճատումը, մեծաքանակ ներդրողներից միջոցների ներգրավումը որպես մեկ վարկատուից ֆինանսական անկախության կարեւոր գործոն, պարտատոմսերի շրջանառման ողջ ընթացքում մասնակի մարումների բացակայությունը եւ շատ այլ առավելություններ: Միաժամանակ, Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի ցուցակման դեպքում թողարկողները կօգտվեն պետական աջակցությունից»:Արդյունքների մասին Միջոցառման ձեւաչափը հնարավորություն էր տալիս ոչ միայն ծանոթանալ Կոնվերս Բանկի առաջարկներին, այլ նաեւ քննարկել, ստանալ հուզող հարցերի պատասխանները: Ընթացքում նաեւ համագործակցության պայմանավորվածություններ ձեռքբերվեցին:Կոնվերս Բանկը պատրաստ է իր փորձառությունը ներդնել բիզնեսի կայացման համար՝ դառնալով վստահելի ուղեկիցը կապիտալի շուկայում, ասված է հաղորդագրության մեջ:Մանրամասն՝ 010-511-211Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1725