ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդ

31.05.2024 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #մանկական ավանդ
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները հունիսի 1-ից կարող են երեխայի անունով ներդնել ավանդ ՀՀ դրամով, որը նրան հասանելի կլինի 18 տարեկանից։

Բանկից հայտնել են, որ ավանդը կարող է ներդրվել երեխայի օրինական ներկայացուցիչների՝ ծնողների եւ խնամակալների, ինչպես նաեւ մտերիմ հարազատների կողմից: Ավանդը հասանելի է 50 հազարից մինչեւ 50 միլիոն ՀՀ դրամ՝ 2-ից 18 տարի ժամկետով։ Առաջին 3 տարիներին ներդրված միջոցների համար տարեկան տոկոսադրույքը կկազմի 9% (տարեկան եկամտաբերություն՝ 8,99%)։ Այնուհետեւ, յուրաքանչյուր 3 տարին մեկ այն կվերանայվի բանկի կողմից՝ գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքին եւ երկրի շուկայի կառուցվածքին համապատասխան:

Ավանդը կարելի է համալրել ցանկացած գումարով։ Տոկոսները վճարվում են տարեկան կապիտալացմամբ, ինչն ապահովում է առավելագույն շահութաբերություն, կամ հաշվին մուտքագրմամբ: Հունիսի 1-ից մինչեւ հունիսի 15-ը «Մանկություն» ավանդ ձեւակերպող ավանդատուները բանկի կողմից կստանան նվեր-տոմս: Ավանդ բացելու համար անհրաժեշտ է տրամադրել երեխայի անձնագիրը եւ ծննդյան վկայականը, ում անունով բացվում է ավանդը:

«Մանկական ավանդը՝ երեխայի ապագայի համար գումար խնայելու եւս մեկ հնարավորություն է: Ապագայում այն կդառնա մեկնարկային ֆինանսական աջակցություն այնպիսի կարեւոր նպատակների իրականացման համար, ինչպիսիք են կրթության համար վճարելը կամ տուն գնելը: Օրինակ, եթե երեխայի ծննդյան պահին ներդնել 100 հազար ՀՀ դրամ ավանդ՝ տարեկան 9% տոկոսադրույքով եւ յուրաքանչյուր ամիս այն համալրել 10 հազար ՀՀ դրամով՝ տոկոսների տարեկան կապիտալացմամբ, ապա ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տոկոսադրույքի անփոփոխ մնալու դեպքում մինչեւ երեխայի չափահաս դառնալն ավանդի գումարը կկազմի 5,1 մլն ՀՀ դրամ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին ավանդների ձեւակերպումը հասանելի է հեռահար ուղիներով, Վիդեո բանկինգ ծառայության միջոցով եւ մասնաճյուղերում: Ավանդները հնարավոր է համալրել բանկի թվային ծառայությունների, TelCell եւ EasyPay վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաեւ Հայփոստի փոստային բաժանմունքներում։

Նշվում է, որ ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, սահմանաչափերը որոշվում են՝ կախված ներդրված միջոցների գումարից: Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW