«Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսը Երեւանում է
30.05.2024 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն

Կառավարությունից հայտնել են, որ ընկերությունն, ունենալով մի քանի միլիարդ դոլարի կապիտալ, գործունեություն է ծավալում այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման եւ այլ բնագավառներում:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է Ջորջ Լոգոթեթիսի այցը Հայաստան եւ նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ու Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է արեւային եւ կանաչ էներգիայի, ավիացիայի եւ այլ ուղղություններով նոր նախագծերի իրականացումը:
Ջորջ Լոգոթեթիսն անդրադարձել է «Լիբրա գրուպ»-ի գործունեությանը եւ նշել, որ պատրաստ են շարունակել քննարկումները ՀՀ-ում ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: