«Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն

27.05.2024 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Շիֆթ
«Բոհեմ» թատրոնում օրերս կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն, որը նվիրված էր մեծն բանաստեղծ Պարույր Սեւակի եւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին: «Գրական ընթերցումներ երաժշտության ներքո» երեկոների շարքի աջակիցը «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն է։

«Շատ դժվար է Երեւան քաղաքում, էլ չեմ ասում, աշխարհում, որ հասարակ մարդ կարողանա թատրոնում անել այսպիսի երեկոներ: Շնորհակալ եմ «Ֆասթ Շիֆթ» ընկերության հիմնադիրներին՝ Բադալյանների ընտանիքին, որ հավատացին, սիրում են արվեստը, եւ այս երեկոն նրանց շնորհիվ այսօր կայանում է», - ասել է գրական երեկոյի հեղինակ Ալվինա Հովակիմյանը։

Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ եւ արձակ ստեղծագործություններ, երեկոն անցել է լեփ-լեցուն դահլիճում:

«Կարեւորելով մշակութային միջոցառումներին աջակցելը՝ պարզ, հարմարավետ, ապահով եւ հասանելի վճարահաշվարկային ծառայություններ մատուցող «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստանի մշակութային ոլորտում»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 1268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW