Կոնվերս Բանկը Հայաստանում սկսում է China Union Pay համակարգի քարտերի թողարկումն ու սպասարկումը: Համակարգի քարտեր այս պահին հնարավոր է պատվիրել բանկի մասնաճյուղերում: Առաջիկայում տվյալ քարտատեսակի պատվիրման հնարավորությունը հասանելի կլինի նաեւ Converse Mobile հավելվածում:«Սա Կոնվերս Բանկի՝ հաճախորդներին լավագույն ֆինանսական փորձառությամբ ապահովելու եւ ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայություններն ընդլայնելուն միտված հերթական քայլն է:China Union Pay-ն ամենաարագ աճող վճարահաշվարկային համակարգերից մեկն է աշխարհում: Համակարգի քարտերը սպասարկվում են աշխարհի 183 երկրում, սակայն UnionPay քարտերն, առաջին հերթին, կհետաքրքրեն հատկապես չինական եւ ռուսական շուկաներում գործարար եւ զբոսաշրջային հետաքրքրություններ ունեցող անձանց»,-ասված է բանկի հաղորդագրությունում:UnionPay քարտապանները կօգտվեն ոչ միայն Կոնվերս Բանկի՝ բարձր դասի քարտերի համար նախատեսված առաջարկներից, այլեւ՝ տվյալ վճարահաշվարկային համակարգի կողմից ընձեռվող հնարավորություններից.• Աշխարհի տարբեր երկրների վաճառակետերում արտոնյալ զեղչ• Աշխարհի տարբեր երկրների հյուրանոցներում հավելյալ զեղչ• Ավտոմեքենաների վարձակալության զեղչ• Մուտք օդանավակայանների բիզնես սրահներ• Ճանապարհորդական ապահովագրություն• Concierge ծառայությունՆշվում է, որ UnionPay քարտերի թողարկում իրականացնելու իրավունք ունի աշխարհի ավելի քան 70 երկրի բանկ, իսկ 2020թ․ դրությամբ այդ համակարգի քարտերով է իրականացվել համաշխարհային առեւտրի 45%-ը:Մանրամասն՝ այստեղԿոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1546