ԱՄՆ-ն եվրոպական բանկերին զգուշացրել է ՌԴ-ում աշխատելու հետ կապված բազմաթիվ ռիսկերի մասին

27.05.2024 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջանեթ Յելեն #ՌԴ #բանկեր
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը զգուշացրել է աճող ռիսկերի մասին այն եվրոպական բանկերին, որոնք շարունակում են աշխատել Ռուսաստանում, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը:

«Մենք պոտենցիալ կերպով դիտարկում ենք Ռուսաստանում բիզնես վարող բանկերի դեմ պատժամիջոցների խստացումը»,- ասել է Յելենը Reuters-ին: Բացի այդ, նրա խոսքով, ԱՄՆ-ը դիտարկում է խստացնել երկրորդային պատժամիջոցներն այն բանկերի դեմ, որոնք նպաստում են Ռուսաստանի ռազմական ջանքերին:

Յելենը հայտարարել է, որ Ռուսաստանում գործող բանկերի դեմ պատժամիջոցները կկիրառվեն միայն այն դեպքում, «եթե դրա համար պատճառ լինի»։ Միաժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանում իրենց գործունեությունը «բազմաթիվ ռիսկեր է ստեղծում»։ Ֆինանսների նախարարության ղեկավարը հրաժարվել է որեւէ մանրամասներ հայտնել եւ չի նշել որեւէ բանկ, որի նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել։

Պատասխանելով հարցին՝  կցանկանար արդյոք նա, որ ավստրիական Raiffeisen Bank International-ը եւ իտալական UniCredit-ը լքեն Ռուսաստանը, Յելենը նշել է. «Կարծում եմ՝ բանկերի ղեկավարությունը խորհուրդ է տվել, որ նրանք չափազանց զգույշ լինեն Ռուսաստանում իրենց գործունեության մեջ»։

Իտալիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ֆաբիո Պանետան վերջերս ավելի հստակ էր արտահայտվել. նա հայտարարել էր, որ իտալական բանկերը պետք է «լքեն» Ռուսաստանը, քանի որ նրանց ներկայությունը երկրում ստեղծում է «հեղինակային խնդիրներ»:

Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է ավստրիական Raiffeisen բանկին, որ նրա մուտքը ԱՄՆ ֆինանսական համակարգ կարող է սահմանափակվել՝ կապված Ռուսաստանում աշխատանքի հետ:
Դիտում՝ 4173
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW