IFC-ն նշանակում է Ինես Ռոչային Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի պաշտոնում: Նա կգլխավորի նաեւ Արեւմտյան Եվրոպայում IFC-ի բիզնեսի զարգացման ջանքերը կապիտալի եւ գիտելիքի մոբիլիզացման հարցում զարգացող շուկաներում կայուն տնտեսական աճը խթանելու նպատակով:Նա առանցքային դեր կխաղա Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում մասնավոր հատվածի ներդրումների խթանման եւ աշխատատեղերի ստեղծման գործում ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կանաչ աճի, թվային տեխնոլոգիաների, ֆինանսական ընդգրկման խթանմանն ու Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը IFC-ի արձագանքին։ Ինես Ռոչան ունի զարգացման ֆինանսավորման ավելի քան 20 տարվա փորձ, վերջինը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում (EBRD): Նա զբաղվել է ֆինանսական հաստատություններով, մասնավորապես, Եվրոպական միության բանկերով եւ բարդ ֆինանսական սխեմաներով, ինչպես նաեւ աջակցել է փոքր բիզնեսներին Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում:Նա, զբաղեցնելով ՎԶԵԲ-ի «Impact and Partnerships»-ի ղեկավարի պաշտոնը, եղել է ճգնաժամային արձագանքման առաջնագծում: Այդ պաշտոնում նա սերտորեն համագործակցում էր զարգացման ֆինանսական հաստատությունների եւ բազմակողմ զարգացման բանկերի հետ, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (MIGA) եւ IFC-ի հետ: Նախկինում նա աշխատել է UBS ներդրումային բանկում եւ Պորտուգալիայի կենտրոնական բանկում:«Վստահ եմ, որ Ինես Ռոչան կկարողանա IFC-ի ծրագիրը հասցնել մինչեւ անգամ ավելի մեծ բարձունքներ՝ օգնելով ակտիվացնել կանաչ, ճկուն եւ ներառական աճը եւ մոբիլիզացնել ավելի շատ ներդրումներ Արեւմտյան Եվրոպայից դեպի զարգացող շուկաներ»,- ասել է IFC-ի Եվրոպայի, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորան:Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող IFC-ն գլոբալ զարգացման ամենամեծ հաստատությունն է, որը զբաղվում է նոր զարգացող շուկաների մասնավոր հատվածով։ Tweet Դիտում՝ 4698