Temp. Ֆասթ Բանկն անգրավ բիզնես վարկի նոր առաջարկ է ներկայացնում

24.05.2024 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Temp #Ֆասթ Բանկ
Ֆասթ Բանկը ներկայացնում է նորույթ ֆինանսաբանկային ոլորտում՝ Temp անգրավ բիզնես վարկ։ Առաջարկը նախատեսված է առեւտրի, արտադրության եւ սպասարկման ոլորտներում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար։

Temp-ը, ի տարբերություն բանկի մյուս բիզնես վարկերի, տրամադրվում է առանց բիզնեսի վայր այցելության՝ հաճախորդի կողմից իր բիզնեսի պրոֆիլին համապատասխան օնլայն հարցաշարի լրացման արդյունքների հիման վրա։

Բանկից հայտնել են, որ բիզնեսի բոլոր տեսակների եւ ենթատեսակների համար առկա են իրենց գործունեությանը համապատասխանող հարցաշարեր, որոնք ձեռնարկատերերին օգնում են նաեւ ավելի լավ ճանաչել սեփական բիզնեսը։ Հաճախորդի կողմից հարցաշարի լրացման ընթացքը տեւում է ընդամենը 20 րոպե, որից հետո վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում։

Temp-ի դեպքում Ֆասթն առաջարկում է 2,000,000 – 10,000,000 ՀՀ դրամ կամ 5,000 - $25,000 գումար, որը հաճախորդը կարող է մարել 12-60 ամսվա ընթացքում։ Վարկը տրամադրվում է հետեւյալ պայմաններով՝

•    Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք /հաստատուն/՝ 17% ՀՀ դրամի դեպքում, 14% ԱՄՆ դոլարի դեպքում
•    Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 18.40-18․44% ՀՀ դրամի դեպքում, 14.94-14.97% ԱՄՆ դոլարի դեպքում
•    Վարկի ժամկետը՝ 12-60 ամիս
•    Վարկը տրամադրվում է մեկ անձի երաշխավորությամբ

«Temp-ի միջոցով բիզնես հաճախորդներին հնարավորություն ենք տալիս ֆինանսավորվել պարզ ընթացակարգով՝ առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, առանց բիզնեսի վայրի այցելության եւ գրավադրման պահանջի։ Այդպիսով, գործարարը խնայում է թե՛ ժամանակը, թե՛ միջոցները եւ կարճ ժամանակում ստանում է հաստատված վարկը։ Հայկական շուկայում այս ձեւաչափով վարկի տրամադրումը եզակի պրակտիկա է։ Temp-ի արագ եւ պարզ գործընթացների շնորհիվ ձգտում ենք խթանել տեղական բիզնեսի արագ զարգացումն ու նոր հնարավորություններ առաջարկել գործարարներին», - նշել է Ֆասթ Բանկի Կորպորատիվ բիզնեսի ծառայության ղեկավար Հայկ Գասպարյանը։

Temp-ի համար հաճախորդները կարող են մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 գործող մասնաճյուղերից ցանկացածը։

Վարկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1927
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW