Արմեն Գաբրիելյանն ընտրվել է Միկրոֆինանսավորման կենտրոնի խորհրդի անդամ

20.05.2024 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Գաբրիելյան #«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» #ՄՖԿ
Լեհաստանի Կրակով քաղաքում կայացել է Միկրոֆինանսավորման կենտրոնի (ՄՖԿ) 26-րդ ամենամյա կոնֆերանսը, որին ի թիվս Հայաստանից անդամակցող 11 կառույցի, մասնակցել է նաեւ ՄՖԿ անդամ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը:

Կոնֆերանսի առաջին օրը տեղի է ունեցել ՄՖԿ Խորհրդի անդամների ընտրություն, որտեղ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվի Գլխավոր Գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանն ընտրվել է Խորհրդի անդամ:

Արմեն Գաբրիելյանը նշել է՝ իր ներկայացվածությունը խորհրդում հնարավորություն կտա կենտրոնացնել ջանքերը ՄՖԿ հարթակի միջոցով դեպի մեր տարածաշրջան եւ Միջին Ասիա նոր ներդրումներ ներգրավվելու եւ այս երկու տարածաշրջանների տնտեսական զարգացմանը նոր զարկ տալու համար:

Կենտրոնը միավորում է Կենտրոնական Եվրոպայի եւ Ասիայի 36 երկրից 140 կազմակերպություն, որոնցից կոնֆերանսին ներկա էին ավելի քան 400 մասնակից:

ՄՖԿ-ն ապահովում է դեպի հաճախորդ միտված եւ պատասխանատու ֆինանսական միջնորդության ռազմավարական ծրագրերի իրականացումը: ՄՖԿ առաքելությունն է նպաստել աղքատության կրճատմանը եւ մարդկային ներուժի զարգացմանը՝ ստեղծելով միկրոֆինանսավորման սոցիալական ուղղվածություն ունեցող եւ կայուն ոլորտ, որը խելամիտ ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցում միկրո-ձեռնարկատերերի լայն զանգվածներին:

Նշվում է, որ ապրիլ ամսին տեղի է ունեցել ՀՀ Վարկային Կազմակերպությունների Ասոցիացիայի Ընդհանուր Տարեկան նիստը, որտեղ ՀՀ ՎԿԱ նախագահ է միաձայն ընտրվել «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ Գլխավոր Գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը։
Դիտում՝ 1268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW