“ԱրմենՏելը” պատրաստվում է ամանորյա թրաֆիկի աճին
25.12.2008 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) սկսել է նախապատրաստել ցանցը ամանորյա տոների ծանրաբեռնվածության պայմաններում աշխատելուն:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “ԱրմենՏելի” մամոլ ծառայությունում, ընկերությունում ձեւավորվելու են հերթապահ խմբեր, հատուկ ռեժիմով աշխատելու են Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունը եւ Հաճախորդների սպասարկման ծառայությունը:
“ԱրմենՏելի” տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Գալինա Մաշկովայի խոսքերով, նախատեսվում է կրկնակի ավելացնել ընկերության SMS-կենտրոնի թողունակությունը:
“Հատուկ ուշադրություն է հատկացվելու Հայաստանի այն տարածքների տեխնիկական սպասարկմանը, որտեղ նախատեսվում են զանգվածային տոնակատարություններ: Անհրաժեշտության դեպքում կատարվելու են միջազգային թրաֆիկի հավելյալ գնումներ: Beelineը ձգտում է անխափան աշխատել ամանորյա գիշերը”,- շեշտել է Գալինա Մաշկովան:
“ԱրմենՏելի” տվյալներով, ամանորյա գիշերը կատարվող հեռախոսազանգերի թիվը սովորական օրերի համեմատ ավելանում է մոտ կես միլիոնով, իսկ ուղարկված sms հաղորդագրությունների քանակը` 60%-ով:
Վերջին լուրեր
07.01.2025 | 17:13 Ֆինտեխ
07.01.2025 | 09:00 Հոդվածներ
Համաշխարհային տնտեսության ելակետային սցենարը 2025 թվականի համար
30.12.2024 | 18:40 Նորություններ
30.12.2024 | 14:16 Նորություններ
2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն եւ կայունություն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: