2021 թվականի նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում IDBank-ի եւ Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակված ողջ գումարը՝ 9․328․753 ՀՀ դրամ, փոխանցվել էր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին՝ ուղղվելով Nation Builder ծրագրին։ Արդյունքում Արագածոտնի մարզի երկու դպրոցում երկու տարի շարունակ անցկացվել է փոփոխությունների վրա հիմնված կրթություն։ Բանկի եւ Իդրամի աշխատակիցներն այցելել էին Արագածոտնի մարզի Մելիքգյուղի դպրոց՝ տեղում ամփոփելու համագործակցության արդյունքները։««Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը բխում է IDBank-ի եւ Իդրամի ԿՍՊ ռազմավարության բուն նպատակներից, ու ընկերությունների համար անչափ կարեւոր էր ներդրում ունենալ մեր հասարակության ու հատկապես երեխաների կրթության շարունակականության ապահովման գործընթացներում: Դպրոցական համայնքներում առկա ներուժի բացահայտման համատեքստում իսկապես կարեւոր է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի եւ Idram&IDBank թիմի համագործակցությունը։ Ընկերությունները միացան «Nation-Builder»-ների ընտանիքին՝ հնարավորություն ընձեռելով հեռավոր համայնքների աշակերտներին ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց եւ իրենց համայնքի հնարավորությունները՝ երկամյա ժամկետով գործուղված ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի միջոցով»,- ասված է IDBank-ի եւ Idram-ի համատեղ հաղորդագրությունում:«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանի խոսքով՝ «Դասավանդի'ր, Հայաստան»-ը շատ է կարեւորում IDBank-ի եւ Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ «Մեր գործունեության տասը տարվա ընթացքում մենք ֆինանսական աջակցություն ստացել ենք հիմնականում արտերկրից եւ շատ ուրախ ենք, որ այսօր ունենք IDBank-ի եւ Իդրամի նման տեղական գործընկերներ եւ հովանավորներ, որոնք կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ է ձեւավորում Հայաստանում։ Եվ շատ շնորհակալ ենք, որ IDBank-ը եւ Իդրամը որպես ներդրման ոլորտ ընտրել են հենց կրթությունը, ինչը մեր վաղվա ապագայի կարեւորագույն հիմքերից է»,- ասել է Լարիսա Հովհաննիսյանը։ Իդրամի ու IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» շուտով կդառնա 4 տարեկան, եւ այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ «Այսօր հուզիչ ու միեւնույն ժամանակ շատ ուրախալի է, որ եկել ենք մեր կողմից իրականացված ծրագրի արդյունքը քաղելու։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ իրականացված ծրագրով երեխաները երկու տարի հնարավորություն ստացան մասնակցելու ուսուցիչ-առաջնորդի դասընթացին եւ ստանալ հետագա կյանքի եւ մասնագիտական ուղու համար կարեւոր ու անփոխարինելի գիտելիքներ», - ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։Նշվում է, որ ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաեւ Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ երեխաների համար, իսկ խաղի հաղթողներին՝ անակնկալ նվերներ։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4996