ՈՒՎԿ-ները հայկական օնլայն մեդիայում. I եռամսյակի արդյունքները

16.05.2024 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#MaxMonitor #ՈՒՎԿ

Մեդիամաքս-մեդիա ընկերության մաս կազմող MaxMonitor մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգը ներկայացնում է համառոտ հաշվետվությունը 2024 թվականի առաջին եռամսյակում հայաստանյան օնլայն լրատվամիջոցներում ունիվերսալ վարկային կազմակերպությունների (ՈՒՎԿ) լուսաբանման մասին:



Մոտ 150 լրատվական կայքի դիտարկման արդյունքներով ամենաշատ հիշատակված վարկային կազմակերպություններն են.

Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա՝ 46 հիշատակում,

«Ֆինքա»՝ 36 հիշատակում,

Առաջին հիփոթեքային ընկերություն՝ 3 հիշատակում:

Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի մասին հիշատակումների հիմնական բովանդակությունը վերաբերել է Երասխի գործարանը տեղափոխելու համար կառավարության կողմից «Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին 3,500,000,000 դրամ բյուջետային վարկ տրամադրելուն:

«Ֆինքա» ընկերության մասին հիմնական հիշատակումները վերաբերել են Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կողմից Նոր Նորք համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում Արմեն Սարգսյանին նշանակելուն:

Հրապարակումներում նշվել է, որ նրանք միասին աշխատել են «Ֆինքա» վարկային կազմակերպությունում:

Առաջին հիփոթեքային ընկերությունն էլ հիշատակվել է որպես Ազատության պողոտայում կառուցվելիք «Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրի համար ներդրումային ծրագրի կողմերից մեկը:

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի բաժանորդ դառնալու եւ պարբերական ամբողջական հաշվետվություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Մեդիամաքս մեդիա-ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Մակարյանի հետ՝ 010545437 հեռախոսահամարով կամ amakaryan@mediamax.am էլ.փոստով:

Դիտում՝ 2448

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW