ԿԲ նախագահ. Դրամի նկատմամբ դոլարի արժեզրկում է գրանցվում

30.04.2024 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #փոխարժեք
Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ներկայում փոխարժեքի մասով նկատվում է որոշակի առաջարկի գերազանցում պահանջարկի նկատմամբ, «ինչի պատճառով փոխարժեքը վերջին ամսվա ընթացքում ոչ մեծ չափով նվազել է»:

«ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի մոտ 2,5%-ի արժեզրկում կա, որովհետեւ եթե մինչեւ այսօր ԱՄՆ դոլարի փոխարժեքը 400 դրամի շրջանակում էր, ապա հիմա այն 390 դրամ է։ Դա պայմանավորված է հիմնականում ներհոսքի ավելացմամբ, իսկ դրա վրա կարող են ազդել առեւտրային հոսքերը, տուրիզմը, կապիտալի ներհոսքը:

ԿԲ-ն հետեւում է այդ զարգացումներին եւ մեր գլխավոր նպատակն է շուկայում թույլ չտալ իրավիճակ, որ գնանշումներ ու բնականոն ընթացք չլինի: Մենք միջամտում ենք այն ժամանակ, երբ տեսնում ենք, որ շուկայի ֆունկցիոնալը խախտվում է»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:
Դիտում՝ 2041

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW