Evocabank-ը Career City Fest 2K24-ին ներկայացրել է թիմն ու ազատ աշխատատեղերը
30.04.2024 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Evocabank




Career City Fest լավագույն գործատուների փառատոնը ամենամյա միջոցառում է, որը մեկ հարթակում համախմբում է հարյուրավոր ընկերությունների եւ հազարավոր մարդկանց։
Այս տարի կարիերայի քաղաքում Evocabank-ն իր տաղավարում հյուրընկալել է մի շարք երիտասարդների, որտեղ նրանք հնարավորություն են ստացել՝
• Ծանոթանալ EvocaTeam-ին,
• Ծանոթանալ ազատ աշխատատեղերին եւ թիմին միանալու հնարավորություններին,
• Նկարվել #evocamood ֆոտոզոնայում՝ Voki-ի հետ,
• Մասնակցել 14 հարցից բաղկացած Quiz-ին եւ շահել նվերներ:
Բանկից հայտնել են, որ հաղթել է 10 անձ եւ նվեր ստացել գրքեր։
Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել նաեւ պանելային քննարկումներ, որտեղ Evocabank-ի ՄՌԿ բաժնի ղեկավար Տաթեւ Վարդանյանը (Միջազգային որակավորված ՄՌԿ մասնագետ, SHRM ասոցիացիայի անդամ) կիսվել է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում իր 8 տարվա պրակտիկ փորձով, ներկայացրել ՄՌԿ-ն ֆինանսաբանկային ոլորտում եւ խոսել բանկի մշակույթի ու EvocaTeam-ի մասին։
«Կարեւորելով շարունակական կրթության եւ զարգացման դերը` Evocabank-ն ընձեռում է մի շարք հնարավորություններ եւ նորավարտ ուսանողներին, եւ փորձառու մասնագետներին՝ շարունակաբար սովորելու, զարգանալու եւ դառնալու ոլորտի առաջատար մասնագետներ»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: