Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսավճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ

23.04.2024 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ապրանքների բացթողում #տույժ
Ապրանքների բացթողումից հետո Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետբացթողումային հսկողության եւ ստուգումների վարչության աշխատակիցների կողմից իրականացված կամերալ եւ արտագնա մաքսային ստուգումների արդյունքներով մարտին հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր:

ՊԵԿ-ից հայտնել են, որ պակաս հաշվարկված եւ չվճարված մաքսային վճարների եւ դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 41․101 մլն դրամ։

Իրականացված մաքսային ստուգման մեկ դեպքով արձանագրվել է ապրանքների ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի սխալ դասակարգման եւ ցածր մաքսային արժեքի հայտարարագրման փաստ, չորս դեպքով՝ ցածր մաքսային արժեքի հայտարարագրում։

Մաքսային ստուգման երկու դեպքով խախտում չի արձանագրվել։

Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը՝ Լիազորված տնտեսական օպերատորների ռեստրում ընդգրկելու վերաբերյալ։

Ապրանքների բացթողումից հետո իրականացվող գործարքների հսկողության շրջանակում մեկ դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 3 մլն դրամ։
Դիտում՝ 1463
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW