«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները

22.04.2024 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Շիֆթ
Կայացել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության տարեկան հաշվետվությունը:

«2018 թվականին հիմնադրված «Ֆասթ Շիֆթ» ընկերության գլխավոր առաքելությունը՝ մատուցել պարզ, հարմարավետ, ապահով եւ հասանելի վճարահաշվարկային ծառայություններ, շարունակվում է: Կազմակերպությունը, առաջնային գնահատելով հաճախորդների ժամանակը եւ ֆինանսական անվտանգությունը, հնարավորություն է տալիս նվազեցնել ֆինանսական գործարքների վրա ծախսվող ժամանակը եւ գումարը»,- ասված է «Ֆասթ Շիֆթ»-ի հաղորդագրությունում:

«Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67%-ով, գործարքների քանակը եւ շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է: Մենք ունենք ամբիցիոզ պլաններ: Առաջին տարիներին ունենք բիզնեսի զարգացման մեծ նպատակներ, եւ կուզենայի շեշտել հետեւյալը՝բիզնեսի աշխարհագրության ընդլայնում դեպի արտերկիր, «Ֆասթ Թիքեթ»-ի լրիվ նոր ձեւաչափի եւ որակի գործարկում: Վստահ եմ, որ 2024 թվականի արդյունքները գերազանցելու են բոլորիս սպասումները», - ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը՝ ներկայացնելով ընկերության 2023 թվականի ձեռքբերումները։



«Ֆասթ Շիֆթ»-ի տնօրեն Իրինա Գասպարյանը ներկայացրել է ընկերության 2024 թվականի նպատակները, ռազմավարությունն ու զարգացումները. նա նշել է, որ «Ֆասթ Շիֆթ»-ի ռազմավարական ծրագիրն այս տարի միտված է ыնկերության զարգացմանը՝ թվային փոխակերպման թիրախավորմամբ:

«2024 թվականին մենք թիրախավորում ենք թվային փոխակերպման ուղղությունը եւ նորանոր ծառայություններ ենք ներկայացնելու դրամապանակում: Այն է՝ առցանց վարկավորումը 24/7 ռեժիմում, տարատեսակ դրամական փոխանցումներ արտերկիր եւ արտերկրից դեպի Հայաստան, ինչպես նաեւ ծառայությունների սպեկտրի մեծացում՝ վարկային ծառայություններ, պետական հատվածի ընդլայնում, համագործակցություն տարատեսակ արտաքին գործընկերների հետ»,- նշել է նա:

««Ֆասթ Շիֆթ» ընկերության թիմն այս տարի շարունակելու է սպասարկման որակի բարձրացումը։ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն վստահ քայլերով ընթանում է դեպի զարգացման տեսլականի իրագործում, այն է՝ շուկայում դիրքավորվել որպես բազմատեսակ ծառայությունների վճարային ագրեգատոր՝ մեկ միասնական ագրեգացիոն API-ով։

Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների զարգացման տեմպերը, ինչպես նաեւ այդ տեխնոլոգիաների նկատմամբ հասարակության կողմից աճող հետաքրքրությունը՝ առցանց առեւտուր, անհպում վճարում եւ այլն, «Ֆասթ Շիֆթ» բջջային հավելվածի համակցումն ու 24/7 հասանելիությունը հնարավորություն են տալիս հաճախորդին նվազեցնել գործարքների վրա ծախսվող ժամանակը եւ գումարը»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:
Դիտում՝ 2301
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW