Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման հերթական ամփոփագիրը
19.04.2024 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.africainvestor.com/

ՀԲ զեկույցում նշվում է, որ աճի տեմպի արագացումը պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների եւ առեւտրի կտրուկ աճով:
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3%-ով, սակայն այս ցուցանիշը գրեթե 4 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշից: Դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվել է 42.5%-ով, ինչը պայմանավորված է Ռուսաստանից ներհոսքերի 53.5% կրճատմամբ: Արտահոսքերը նույնպես կրճատվել են 24.2%-ով: Նշանակալի է, որ դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են 139%-ով:
Ըստ զեկույցի, մարտին գրանցվել է գների 1.2% անկում, ինչը պայմանավորված է պարենային գների 5.6% անկմամբ:
«Արտահանման աճը պահպանվել է բացառիկ բարձր մակարդակում` պայմանավորված ոսկու եւ թանկարժեք զարդերի արտահանման բարձր ծավալներով: Ապրանքների արտահանման ծավալները փետրվարին բարձրացել են մինչեւ 191.3%, ինչը պայմանավորված էր թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների իննապատիկ ավելացմամբ, ինչն էլ իր հերթին հիմնականում պայմանավորված էր ոսկու, թանկարժեք զարդերի եւ թանկարժեք քարեր պարունակող մասերի արտահանմամբ: Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի արտահանման մասնաբաժինն արտահանման ընդհանուր կազմում ավելացել է`2023 թ. փետրվարի 25%-ից հասնելով 75%ի` 2024 թ. փետրվարին:
Մնացած ապրանքային խմբերում արտահանման ծավալները կամ կրճատվել են, կամ աննշան են նպաստել արտահանման աճին: Հունվար-փետրվարին արտահանման ընդհանուր ծավալներից 46.6%-ի ուղղությունը եղել է ԱՄԷ-ն: Դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը գրեթե երկուսով կրճատվել է` 2024 թ. հունվար-փետրվար ամիսներին հասնելով 20%-ի` անցած տարվա նույն ժամանակահատվածի 51%-ի համեմատ»,- ասվում է զեկույցում:
Ամփոփագրում նշվում է, որ 2024 թ. մարտին գրանցվել է ՀՀ դրամի զգալի արժեւորում` տարեսկզբից գրանցված փոխարժեքի կայունության որոշակի ժամանակահատվածից հետո: Մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամն արժեւորվել է 2.7%-ով:
«2024 թ. փետրվարին գրանցվել է բյուջեի 64.9 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ: Տարեսկզբից մինչ օրս գրանցված հաշվեկշռում գրանցվել է 3.8 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ, ինչը պայմանավորված է հունվարին բյուջեի գերազանցված կատարողականով: Հարկային մուտքերը փետրվարին ավելացել են 9.5%-ով` հիմնականում պայմանավորված ԱԱՀ-ի եւ եկամտային հարկի հավաքագրումների ավելացմամբ (երկուսն ել ավելացել են 13.5-ով): Ծախսերն ավելացել են 34.7%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի գրեթե հնգապատիկ ավելացմամբ եւ փախստականներին օգնելու նպատակով սոցիալական ոլորտին հատկացումների 47% ավելացմամբ»,- ասված է զեկույցում:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: