Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

19.04.2024 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Բադալյան եղբայրներ» #«Ֆասթ Բանկ»
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ եւ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ամփոփիչ ժողովը։

«Ֆասթ Բանկ»-ից հայտնել են, որ ժողովն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված «Ֆասթ»-ի կայացման եւ զարգացման 30-ամյակին։

Ժողովին մասնակցել են «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը, «Ֆասթ Կրեդիտ Մեծ Բրիտանիա» ՍՊԸ գործադիր տնօրեն Արթուր Ասատրյանը, «Ֆասթ Կրեդիտ Հնդկաստան» ՍՊԸ գործադիր տնօրեն Աշոտ Առուշանյանը, պաշտոնատար այլ անձինք եւ աշխատակազմի ներկայացուցիչներ։
 
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ եւ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանը, ամփոփելով «Ֆասթ Կրեդիտ»-ից մինչեւ «Ֆասթ Բանկ» 30-ամյա էվոլյուցիան, նշել է, որ «Ֆասթ Բանկ»-ն այսօր իր հաստատուն տեղն ունի Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում։

Խոսելով առաջիկա 3 տարվա ծրագրերի մասին՝ նա նշել է, որ «Ֆասթ Բանկ»-ը շարունակելու է թե՛ մասնաճյուղերի քանակի ավելացման, թե՛ վարկային պորտֆելի մեծացման, թե՛ սպասարկման որակի բարելավման, թե՛ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ հետեւողական աշխատանքը՝ նպատակ ունենալով ամրապնդել իր տեղը Հայաստանի լավագույն բանկերի շարքում։



«Եթե կարճ ձեւակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների եւ գործընկերների հետ։ Մեր երազանքը «Ֆասթ Բանկ»-ը համաշխարհային հայկական բանկ դարձնելն է, որը ներկայացված կլինի աշխարհի տասնյակ երկրներում եւ կլինի լավագույնների շարքում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ եւ հաջողություն եմ մաղթում մեզ այս երազանքի իրականացման ճանապարհին», - ասել Վահե Բադալյանը։

 «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ խորհրդի նախագահ Ռոման Բադալյանն ասել է, որ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն շարունակել է հաճախորդամետ քաղաքականությունը, որի շրջանակում ֆինանսական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրվել են նոր ու հարմարավետ ծառայություններ, բարելավվել են արդեն իսկ գործողները: Նրա խոսքով՝ սա դեռ սկիզբն է, եւ առաջիկայում լայնածավալ ծրագրեր են իրականացվելու․ աշխատանքները, մասնավորապես, ծավալվելու են բիզնեսի աշխարհագրության ընդլայնման, Fast Ticket-ի ձեւաչափի վերափոխման եւ Fast Power ծառայության գործարկման ուղղություններով։

Ելույթներով են հանդես եկել նաեւ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները՝ ներկայացնելով 2023 թվականի հիմնական արդյունքները եւ 2024 թվականի անելիքները։ Անդրադարձ է եղել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում իրականացված գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշներին։

Նշվել է, որ Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է 60%-ով, մասնաճյուղերի թիվը՝ 3-ով, այժմ առկա է 33 մասնաճյուղ։ 2023 թվականից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն նաեւ վիրտուալ մասնաճյուղ ունի Fastexverse մետատիրույթում, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանի բանկային համակարգում, եւ որտեղ կարելի է ստանալ ֆինանսական խորհրդատվություն։ Ուկրաինայում բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ առաջին մասնաճյուղը, «Ֆասթ Կրեդիտ»-ի եւս երկու նոր մասնաճյուղ է հիմնվել Մեծ Բրիտանիայում, ընդլայնվել է Անգլիայում գործող FJewellery ոսկերչական զարդերի ցանցը եւ գործունեության շրջանակը։ Նախաձեռնվել է Հնդկաստանում վարկային կազմակերպության արտոնագիր ստանալու եւ գործունեություն սկսելու գործընթաց, առաջիկայում քայլեր կձեռնարկվեն վճարահաշվարկային կազմակերպության արտոնագիր ստանալու ուղղությամբ։ Զեկուցվել է նաեւ թվային բանկինգի եւ ֆինթեք լուծումների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Աշխատանքային բարձր կատարողականի համար «Ֆասթ Բանկ» ՓԲԸ մի շարք մասնաճյուղեր եւ աշխատակիցներ արժանացել են պատվոգրերի եւ FTN-ների։
Դիտում՝ 3989
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW