ԱՄՀ-ն նշել է երեք հիմնական ռիսկերը ֆինանսական շուկաների համար
17.04.2024 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ trend.az

«Ֆինանսական շուկաներում մենք բարձր լավատեսություն ենք տեսնում։ Ակնկալվում է, որ գնաճը կվերադառնա նպատակային մակարդակին տարբեր երկրներում, մինչդեռ տնտեսական ակտիվությունը կդանդաղի: Վարկային սփրեդները կրճատվել են նույնիսկ ավելի ռիսկային վարկառուների համար: Շատ երկրներ, որոնք վերջին կամ մեկուկես տարվա ընթացքում մեկուսացված էին համաշխարհային կապիտալի շուկաներից, տարեսկզբից վերադարձել են շուկա։ Այնուամենայնիվ, կան որոշ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ռիսկեր», - ասել է Ադրիանը:
Նա նշել է, որ դրանք առաջին հերթին կապված են գնաճի հետ։
«Մենք կանխատեսում ենք գնաճի նվազում։ Իհարկե, տարբեր երկրներում կան որոշակի տարբերություններ, թե որքան արագ է նվազում գնաճը եւ ինչ պետք է անեն կենտրոնական բանկերը ապագայում՝ գնաճը նպատակային մակարդակին վերադարձնելու համար:
Երկրորդ կարճաժամկետ ռիսկն այն է, որ մենք տեսնում ենք բավականին ցածր տատանողականություն, բավականին բարձր կորելյացիա ակտիվների շուկաների միջեւ, մինչդեռ հիմնարար անորոշությունը շարունակում է աճել: Աշխարհում մեծ աշխարհաքաղաքական լարվածություն կա»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, երրորդ ռիսկը վերաբերում է վարկային սփրեդի կրճատմանը եւ դրա հիմքում ընկած վարկային որակին, որը որոշ տարածաշրջաններում վատթարանում է:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: