Հայաստանում հիմնադրվել է արեւային ջրատաքացուցիչների արտադրություն

17.04.2024 | 09:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա Լիզինգ #արեւային ջրատաքացուցիչ
Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արեւային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։ Ընկերությունը Հայաստանում միակն է, որն արեւային ջրատաքացուցիչների արտադրությունն իրականացնում է տեղում՝ սկզբից մինչեւ վերջ։

«Ջակոմոն» արտադրության համար օգտագործում է բարձր որակի չժանգոտվող պողպատ, որը հնարավորություն է տալիս օգտագործվող ջուրը կիրառել նաեւ սննդի մեջ։

«Ջակոմո» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել է վերջին սերնդի սարքավորումներով։



«Շնորհավորում ենք «Ջակոմո» ընկերությանն այս եզակի արտադրամասը հիմնադրելու եւ մեր տնտեսության «կանաչ» ոլորտը զարգացնելու համար։ Սա Հայաստանում արեւային ջրատաքացուցիչների առաջին արտադրամասն է, որը ստեղծվել է Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում։ Ուրախ ենք, որ Հայաստանում եւս մեկ ժամանակակից ու հեռանկարային արտադրություն ավելացավ, որը կնպաստի մեր երկրում «կանաչ» ոլորտի զարգացմանը»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը։

«Մենք ստեղծել ենք բրենդ, որը կլինի թեմատիկ, կասոցացվի որակի հետ ու կլինի հայկական։ Մեր նպատակն է համագործակցել Հայաստանում գործող բոլոր արեւային ընկերությունների հետ, քանի որ այն պրոդուկտը, որն արտադրում ենք, ոչ մի բանով չի զիջում Չինաստանից ներկրված արտադրանքին։ Մեր համագործակցությունն Ակբա Լիզինգի հետ երկար տարիների պատմություն ունի։ Թե՛ ես, թե՛ հայրս ու եղբայրս մեր բիզնեսներում հնարավորինս փորձում ենք օգտվել Ակբա Լիզինգի ծառայություններից՝ ձեռք բերելով սարքավորումներ, մեքենաներ, շինարարական տեխնիկաներ։ Ուրախ ենք, որ մեր կողքին ունենք նման հզոր գործընկեր»,- նշել է «Ջակոմո» ընկերության համահիմնադիր, տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը։

Առաջիկայում ընկերությունը նախատեսում է ավելացնել արտադրական փուլերը եւ ներկայացնել նաեւ ճնշումային արեւային ջրատաքացուցիչներ, ինչպես նաեւ արտահանել հայկական արտադրության ջրատաքացուցիչները Արեւելյան Եվրոպայի երկրներ:

Ընկերությունն անվանվել է «Ջակոմո»՝ ի պատիվ իտալահայ գիտնական Ջակոմո  Չամիչյանի։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2287
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW