Ներսես Երիցյանը կարծում է, որ ճգնաժամին դիմակայելու համար հարկերի նվազեցման կարիք չկա

24.12.2008 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը չի կարծում, որ Հայաստանը համաշխարհային ճգնաժամին դիմակայելու համար հարկերի նվազեցման կարիք չունի:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նախարարն այսօր ասել է, որ Հայաստանում հարկերն առան այդ էլ բարձր չեն: Երիցյանի խոսքերով, պետության հիմնական խնդիրն այս փուլում գործարար ակտիվության պահպանումն է:

Նախարարը տեղեկացրել է, որ 2009 թվականի մարտին կկայանա հայկական արտադրանքի արտահանման խթանման թեմայով կլոր սեղան, որին կմասնակցեն կառավարության ու գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Ներսես Երիցյանը նշել է, որ 2009 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2011 թվականի վերջը Հայստանն օգտվելու է բարենպաստ առեւտրային ռեժիմից (GSP+) Եվրոպական Միության երկրների հետ, որը հնարավորություն է տալիս ԵՄ շուկաներ արտահանել շուրջ 6400 անվանում ապրանքատեսակ զրոյական կամ զգալիորեն իջեցված մաքսային տուրքերով: 

Նախարարը նաեւ ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը Համաշխարհային բանկից ստացել է $400 հազար` Հայաստանի զարգացման սցենարներ մշակելու համար: Տարբեր չափանիշների եւ էկոնոմիկայի զարգացման առաջնահերթությունների համադրման մեթոդով կկազմվեն Հայաստանի երկարաժամկետ զարգացման սցենարներ եւ կգտնվեն համապատասխան քաղաքական ու տնտեսական լուծումներ:

Դիտում՝ 13601
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW