Կոնվերս Բանկն իր Converse Leasing պրոդուկտով կմասնակցի Leasing Expo ամենամյա ցուցահանդեսին: Բանկի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ բիզնեսի ֆինանսավորման առաջարկներին, ստանալ բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ լրացնել ֆինանսավորման հայտ: «Ինչպես եւ նախորդ Leasing Expo-ում, մեր տաղավարը առանձնանալու է յուրահատուկ մթնոլորտով ու ջերմությամբ: Ցուցահանդեսին ներկայանալու ենք ոչ միայն Converse Leasing պրոդուկտով, այլեւ՝ լիզինգի ֆինանսավորման այլ հնարավորություններով: Մենք պատրաստ ենք լսել յուրաքանչյուրին, ընտրել կոնկրետ բիզնեսի առջեւ ծառացած խնդիրների լուծման լավագույն գործիքը եւ հաճախորդի հետ անցնել կայացման ու զարգացման ողջ ճանապարհը»,- ասել են Կոնվերս Բանկում:Նշվում է, որ Converse Leasing-ի շնորհիվ զգալիորեն ընդլայնվել են ընկերությունների՝ տեխնիկական վերազինման, նոր սարքավորումներով ու դրանց բաղկացուցիչ մասերով համալրման հնարավորությունները: Հաշվի առնելով ֆինանսական հոսքերի արժույթը, կարիքները, հնարավորություններն ու ցանկությունները՝ լիզինգի ֆինանսավորում կարելի է ստանալ երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար եւ Եվրո: Լիզինգի առավելագույն գումարը 1 մլրդ ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը, մարման առավելագույն ժամկետը՝ 84 ամիսը: Հայտի ուսումնասիրման, լիզինգի վերջնական վճար, լիզինգի վաղաժամ մարման վճար չի պահանջվում:Ցուցահանդեսի ժամանակ Կոնվերս Բանկի տաղավարի այցելուները հնարավորություն կունենան նաեւ ծանոթանալ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակում ֆինանսավորման մանրամասներին եւ սուբսիդավորման հնարավորություններին, ինչպես նաեւ բանկի այլ բիզնես առաջարկների: Converse Leasing-ի մանրամասներն՝ այստեղ, հեռախոսահամար՝ 010-511-211Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1650