Իրանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ

11.04.2024 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #ԵԱՏՄ
Թեհրանը մտադիր է դիտորդ պետության կարգավիճակ ստանալ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ այդ մասին հայտարարել է Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Մոսկվայում ռուս-իրանական համագործակցությանը նվիրված միջազգային համաժողովում։

«Առաջին փուլում մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ, որին կհաջորդեն հետագա փուլերը Ռուսաստանի եւ մյուս մասնակից երկրների աջակցությամբ»,- ասել է դիվանագետը։

Նա նաեւ ուշադրություն է հրավիրել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման տեմպերի վրա, որն իրականացվում է Ռուսաստանի եւ Իրանի ակտիվ մասնակցությամբ։

«Այս նախագիծը ոչ միայն շահավետ է երկու երկրների համար, այլեւ նպաստում է տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ նոր դաշինքի ձեւավորմանը։ Այն միավորում է մեզ՝ ապահովելով անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ասել է Ջալալին։

2023 թվականի դեկտեմբերին վերջին ԵԱՏՄ-ն եւ Իրանը ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքեցին:

2023թ. մայիսին Մոսկվայում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը առաջնահերթություն է Հայաստանի համար։

2023թ. հունիսին էլ Սոչիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը «հզոր խթան կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման համար»։
Դիտում՝ 4115
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW