Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԿԳ եւ Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպայի ղեկավարներին
09.04.2024 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.president.am/

Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է Երեւանի կոնյակի գործարանի կողմից իրականացվող ծրագրերը, ընթացիկ տարում խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքները:
«Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել արտադրանքի որակական բարձր չափանիշերը հետեւողականորեն պահպանելու ուղղությամբ գործարանի որդեգրած սկզբունքը, ինչը կարեւոր դերակատարություն ունի հայկական կոնյակի ճանաչելիության եւ ներկայացուցչական վարկանիշի ապահովման գործում:
Զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային տարբեր շուկաներում Երեւանի կոնյակի գործարանի ապրանքատեսակների առաջմղման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ավարտին հայկական ապրանքանիշի հանրահռչակման գործում ունեցած զգալի ավանդի համար Հանրապետության նախագահի անունից Երեւանի կոնյակի գործարանի ղեկավարությանը հանձնվել է շնորհակալագիր», - ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: