ՌԴ ԿԲ-ն ցանկանում է արագացնել կրիպտոարժույթներով միջազգային հաշվարկների մասին օրինագծի ընդունումը

08.04.2024 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԿԲ
Ռուսաստանի բանկը կողմ է կրիպտոարժույթներով միջազգային հաշվարկների մասին օրինագծի ընդունման արագացմանը, սակայն նման վճարումների մեկնարկը պետք է իրականացվի փորձարարական իրավական ռեժիմով։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Պետդումայում ասել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։

Թվային ֆինանսական ակտիվներով (ԹՖԱ) միջազգային հաշվարկները կսկսեն իրականացվել առանց փորձարարական ռեժիմի։ Կենտրոնական բանկն արդեն երեք դիմում է ստացել բիզնեսներից՝ ԹՖԱ-ն արտաքին տնտեսական հաշվարկներում փորձարկելու համար, ասել է Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան։
Դիտում՝ 4241

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW