Ապրիլի 4-ին IDBank-ն ու Իդրամը ստորագրել են Կանանց հզորացման սկզբունքների համատեղ հայտարարագիրը՝ ի թիվս այլ կազմակերպությունների, որոնք միացել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությանը։Հայտարարագրի ստորագրման արարողությունից առաջ տեղի է ունեցել «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջոցառումը, որը կազմակերպվել էր ՄԱԶԾ-ի կողմից՝ Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համագործակցությամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում Ավստրիայի Զարգացման համակարգման գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «ՄԱԿ կանայք» կազմակերպության ներկայացուցիչ Օլգա Ազատյանը, Հայաստանի Ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։ IDBank-ի կողմից հայտարարագիրը ստորագրել է վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ բանկի ղեկավար կազմի աշխատակիցների զգալի տոկոսը կին է. «Խորհրդի եւ վարչության կազմում եւս ներկայացված են կանայք, եւ սա շատ կարեւոր է բիզնեսի համար ճիշտ եւ հավասարակշռված որոշումներ կայացնելու տեսանկյունից: Մենք լիարժեք հավասար պայմաններ ենք ստեղծում մեր աշխատակիցների համար նրանց աճի, զարգացման եւ մնացած չափանիշների շրջանակում»։ Իդրամ ընկերության կողմից հայտարարագիրը ստորագրվել է ՄՌԿ ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի կողմից։ «Իդրամի ղեկավար կազմի 50%-ը կին է. կարծում եմ՝ սա լավագույն ցուցանիշներից է մեր պետության համար։ Մենք անում ենք ամեն բան, որ մեր ընկերությունում բացառվեն սեռով պայմանավորված կամ որեւէ այլ տեսակի խտրականությունները», - ասել է Աստղիկ Զիլֆիմյանը։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8592