Կրիստալինա Գեորգիեւան եւս հինգ տարի կղեկավարի ԱՄՀ-ն

05.04.2024 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Կրիստալինա Գեորգիեւա
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործող կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան այս պաշտոնի միակ թեկնածուն է առաջիկա հինգ տարիների համար։

«ԱՄՀ հաջորդ կառավարիչ-տնօրենի պաշտոնին առաջադրման ժամկետն ավարտվել է ապրիլի 3-ին: Առաջադրված միակ թեկնածուն՝ ԱՄՀ ներկայիս ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան է»,- ասված է կազմակերպության գործադիր խորհրդի հայտարարության մեջ, որը մեջբերում է Finmarket-ը:

«Գործադիր խորհրդի նպատակն է հնարավորինս արագ ավարտել այս գործընթացը՝ առավելագույնը մինչեւ 2024 թվականի ապրիլի վերջ»,- նշվում է ԱՄՀ հայտարարության մեջ:

ԱՄՀ կառավարիչ-տնօրենը նշանակվում է գործադիր խորհրդի կողմից հինգ տարի ժամկետով: Կրիստալինա Գեորգիեւան, ով օգոստոսին կդառնա 71 տարեկան, այս պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հոկտեմբերին։
Դիտում՝ 4573

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW