ՀՀ էկոնոմիկայի նախարարը ռեցեսիայի համար հիմքեր չի տեսնում

24.12.2008 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր Երեւանում ասել է, որ երկրի տնտեսությունում ռեցեսիայի ոչ մի նախանշան չկա:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ներսես Երիցյանն այսօր ասել է, որ նոյեմբերին ՀՀ ՀՆԱ-ի 30 տոկոսով կրճատումը պայմանավորված է եղել հիմնականում գյուղատնտեսությունում սեզոնային ակտիվության անկմամբ:

Նախարարի խոսքերով, տնտեսական աճի անկման վրա ազդել են նաեւ հանքարդյունաբերյան ու քիմիական արդյունաբերության խնդիրները, “սակայն մեր տնտեսության աճը հիմնականում պայմանմավորված է ներքին պահանջարկով, եւ վերոհիշյալ ոլորտներում անկումն առանցքային նշանակություն չունի”:

“Պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ”,- ասել է Ներսես Երիցյանը` հավելելով, որ Հայաստանը ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման եւ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրագործման եղանակով:

Դիտում՝ 11574

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW