ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «հայաստանյան բանկերը «Միր» քարտերի ընդունումը դադարեցրել են ոչ թե Երեւանի քաղաքականության, այլ ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով»:«Ռուսաստանը եւ Հայաստանը շարունակում են աշխատել «Միր» քարտերի ընդունման հետ կապված իրավիճակը շտկելու եւ ԱՄՆ-ի ճնշման պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ: Մենք կշարունակենք քննարկել եւ փոխհատուցել այն վնասը, որը բերում է ամերիկացիների կողմից այս աննախադեպ ճնշումը»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը:Դմիտրի Պեսկովի խոսքով՝ շատ երկրներ են բախվում ԱՄՆ-ի ճնշմանը՝ երկրորդական պատժամիջոցների, պատժամիջոցների սպառնալիքի.«Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը միջոցներ են ձեռնարկում ռիսկերից պաշտպանվելու համար»:Մարտի 29-ից Հայաստանի բանկերը դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը: Tweet Դիտում՝ 2109