Թվային վճարումների ոլորտում առաջատար Visa-ն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD/ՎԶԵԲ) համատեղ կազմակերպել էին կոնֆերանս:Կոնֆերանսի ընթացքում Visa-ն ներկայացրել է իր “She’s Next Empowered by Visa” համաշխարհային նախաձեռնությունը, իսկ ՎԶԵԲ-ը պատմել Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված ավելի քան 10 տարվա իր գործունեության մասին:Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է կնոջ անփոխարինելի դերին, բիզնես ոլորտում հաջողության կարեւոր չափանիշներին եւ մշակութային առանձնահատկություններին։«Բիզնես սկսելու համար նախ պետք է ունենալ վառ գաղափար, երազանք՝ ինչ-որ նոր բան անելու կամ ինչ-որ բանը նորովի անելու համար: Սակայն դա բավարար չէ: Պետք է իմանալ՝ ինչպես այդ գաղափարին տալ «բիզնես փաթեթավորում». որոշել թիրախային շուկան, գնագոյացումը, վաճառքի ուղիները, առաջխաղացման ռազմավարությունը, մատակարարների հետ հարաբերությունները եւ այլն: Շատ ուրախալի է, որ այնպիսի հզոր ընկերություններ, ինչպիսիք են Visa-ն եւ EBRD-ն, օգնում են կին ձեռներեցներին ձեռք բերել անհրաժեշտ բիզնես մտածելակերպը, հմտություններն ու կապերը»,- նշել է Տաթեւիկ Խաչատրյանը:"She’s Next Empowered by Visa"-ն համաշխարհային նախաձեռնություն է, որն ուղղված է կանանց պատկանող փոքր ու միկրո ձեռնարկությունների զարգացմանը: Այն կանանց առաջարկում է անհրաժեշտ գործիքներ եւ ռեսուրսներ՝ իրենց բիզնեսը սկսելու, զարգացնելու ու ընդլայնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում: Tweet Դիտում՝ 3335