Առցանց անմաքս առեւտրի շեմն ապրիլի 1-ից կենթարկվի փոփոխության

29.03.2024 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Առցանց անմաքս առեւտուր #ՊԵԿ
2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առեւտրի (այդ թվում նաեւ անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը կենթարկվի փոփոխության:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին 200 հազար դրամ եւ 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված €200 եւ 31 կգ արտոնության շեմը:  

Նշվում է, որ տվյալ արտոնության շեմը կկիրառվի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում:
Դիտում՝ 4089

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW