5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
25.03.2024 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /


Այս առիթով IDBank-ը հայտարարում է բացառիկ արշավի մեկնարկի մասին. մարտի 25-ից մայիսի 31-ը բանկի մասնաճյուղում կենսաթոշակային քարտ պատվիրած եւ մինչեւ հունիսի 10-ը ներառյալ իրենց կենսաթոշակը կամ պարբերական նպաստը բանկի հաշվին ստացած հաճախորդները բանկից կստանան 5 000 ՀՀ դրամ որպես «Ողջույնի» բոնուս։
Բանկից հայտնել են, որ բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Բոնուսը վճարելուց հետո հաճախորդը կստանա տեղեկացնող SMS:
Կենսաթոշակը վճարող բանկը փոխել կարելի է մի քանի րոպեում՝ առանց տնից դուրս գալու։ Դրա համար պարզապես պետք է անցնել այս հղումով ու բացված պատուհանում սեղմել «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանի վրա ու լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը։ Եթե դեռ գրանցված չեք համակարգում, պետք է գրանցվել, ինչից հետո կարող եք լրացնել Ձեր տվյալները։
«Շտապե՛ք միանալ IDBank-ին եւ ստանալ Ձեր կենսաթոշակը՝ միաժամանակ վայելելով արագ ու հարմարավետ սպասարկումը թե՛ բանկի մասնաճյուղերում, թե՛ առցանց՝ զանգերի կենտրոնի միջոցով կամ կատարելով Ձեր բոլոր գործարքները Idram&IDBank հավելվածով հաշված վայրկյանների ընթացքում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: