Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
22.03.2024 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ /


Բարի գալուստ Converse Mobile onboarding
Օnboarding-ը հավելվածի ներբեռնման միջոցով բանկի հաճախորդ դառնալն է:
Հավելվածում գրանցման եւ Կոնվերս Բանկի հաճախորդ դառնալու համար բավարար է ներբեռնել հավելվածը, սեղմել «Գրանցվել», լրացնել համապատասխան դաշտերը, անցնել կենսաչափական նույնականացում եւ հաստատել հայտը:
Ինչո՞ւ անցնել onboarding
Converse Mobile-ը Հայաստանում լավագույն լուծումներ եւ ամենաընդգրկուն հնարավորություններ առաջարկող բանկային հավելվածներից է: Այն հնարավորություն է տալիս անվտանգ ու ապահով միջավայրում 24/7 ռեժիմով կառավարել ֆինանսները՝ թվային տիրույթում իրականացնելով բանկային հիմնական բոլոր գործառնությունները.
• Հաշիվների ու ֆինանսների կառավարում
• Կոմունալ, հեռահաղորդակցության եւ կապի, պետական, համատիրությունների եւ այլ վճարումներ
• Փոխանցումներ, այդ թվում՝ միջազգային
• Ավանդադրում
• Վարկավորում
• Ներդրում պարտատոմսերում
• Քարտերի պատվեր
• Կենսաթոշակային հաշվի կառավարում եւ այլն
Գնահատելով հաճախորդների կարիքները եւ հետեւելով ժամանակի պահանջներին՝ հավելվածը պարբերաբար թարմացվում է, ավելացվում են նոր հնարավորություններ: Երաշխավորվում է անվտանգության՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող մակարդակ:
Հարմարավետությունը նաեւ անվտանգության մեջ է
Converse Mobile հավելվածի անվտանգությունն այսօր ապահովված է միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային լուծումներով: Անվտանգության ապահովման տեսանկյունից առանցքային է նաեւ Trusted device տեխնոլոգիայի ներդրումը: Դրա շնորհիվ յուրաքանչյուր օգտահաշիվ նույնականացվում է մեկ՝ բանկում գրանցված սմարթֆոնի կամ գաջեթի հետ: Այլ սարքից մուտքի դեպքում պահանջվում է կրկին անցնել նույնականացում՝ դրանով իսկ զրոյացնելով երրորդ անձանց կողմից ձեր հավելվածին հասանելիության հավանականությունը:
Առաջիկա նորությունների մասին
Converse Mobile-ի հնարավորությունների ցանկն առաջիկա մեկ ամսում կհամալրվի եւս երկուսով. դրանում հասանելի կդառնա բանկային ծառայությունների փաթեթներից որեւէ մեկին բաժանորդագրվելու հնարավորությունը եւ կներդրվի խնայողության նոր առաջարկ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: