Շրջանառության հարկի ասպարեզում ստվերի կրճատմանը նպաստող նոր էլեկտրոնային հարթակ կներդրվի

21.03.2024 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ կառավարության այսօրվա նիստում սահմանվել են Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները:

Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից:

«Կկարգավորենք և կներդնենք էլեկտրոնային հարթակ, որտեղ ֆիզիկական անձանցից ձեռքբերումները կլինի հաշվառել էլեկտրոնային եղանակով, և հետագա հարկային հսկողության շրջանակում հարկ վճարողները հնարավորություն կունենան իրենց ձեռքբերումները հիմնավորել այս էլեկտրոնային համակարգի միջոցով: Այն կնպաստի շրջանառության հարկի համակարգում ստվերի կրճատմանը»,- ասել է Ռուստամ Բադասյանը:
Դիտում՝ 1862

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW