Բացվել է Ֆասթ Բանկի 33-րդ՝ «Հին Նորք» մասնաճյուղը
20.03.2024 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /


«Հին Նորք» մասնաճյուղը, բանկի նորարարական մոտեցմանը համապատասխան, կահավորված է ժամանակակից ոճով եւ հագեցած է բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ու տեխնոլոգիաներով։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Նորքում եւ հարակից տարածքներում բնակվող, աշխատող մեր հաճախորդներն արդեն կարող են սպասարկվել Ֆասթ Բանկի նոր մասնաճյուղում։ Այն պատրաստ է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ եւ պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն տրամադրել մեր քաղաքացիներին»,- նշել է Ֆասթ Բանկի Մանրածախ բիզնեսի կառավարման ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը։
Բանկից հայտնել են, որ ելնելով հաճախորդների համար բարձրակարգ եւ հարմարավետ սպասարկում ապահովելու առաջնահերթությունից՝ ընթացիկ տարում Ֆասթ Բանկը շարունակելու է մասնաճյուղային ցանցի ընդլայնման եւ գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացը։
Մանրամասները՝ բանկի տեսանյութում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: