Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս եւ ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս կգործեն սահմանափակումներ։«Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի աշխատանքի վրա։ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը: ՎՏԲ Խմբի բանկերի եւ ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապաններին, ինչպես եւ նախկինում, հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկի ստացում ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից, վճարումներ Մոբայլ բանկինգ հավելվածում, Վիդեո բանկ եւ Հեռախոս բանկ հեռահար ծառայությունների միջոցով:ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով հասանելի են փոխանցումները, այդ թվում՝ միջազգային: Կախված երկրից՝ փոխանցումները կարող են իրականացվել հեռախոսահամարով կամ քարտի համարով, բանկային ռեկվիզիտներով կամ կանխիկի տրամադրմամբ: Հաճախորդները կարող են կատարել անկանխիկ վճարումներ Ռուսաստանի տարածքում գործող առեւտրի կետերում եւ կանխիկացնել միջոցներ ՌԴ տարածքում տեղակայված բանկոմատներից»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Նշվում է, որ մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը չի մասնակցի կենսաթոշակային/նպաստի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի պետական ծրագրին: 2024թ․-ի մարտին կատարված անկանխիկ վճարումներից ստացված հետվճարը հաճախորդները կստանան մինչեւ սույն թվականի ապրիլի 25-ը՝ բանկում գործող իրենց հաշվեհամարին։«Մենք շնորհակալ ենք մեր հաճախորդներին նախագծին մասնակցելու համար եւ պատրաստ ենք առաջարկել սպասարկման լավագույն պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների եւ ծառայությունների շրջանակում։ Դուք կարող եք շարունակել ստանալ Ձեր կենսաթոշակը/նպաստը մեր բանկում»,- ասված է հաղորդագրությունում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 14339