Փաշինյան. Մակրոտնտեսական կայունությունը բացարձակ առաջնահերթություն է

15.03.2024 | 08:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան քննարկել են բարեփոխումները` հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման ուղղություններով:

«Ընդգծվել է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցված մակրոտնտեսական դրական ցուցանիշների փաստը եւ կարեւորվել բարեփոխումների շարունակականությունը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է եւ այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետեւողական բնույթ:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին եւ դրանց լուծմանն ուղղված քայլերին: Այդ համատեքստում վարչապետը շեշտել է միջազգային հանրության օժանդակության շարունակականության կարեւորությունը», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1706

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW