Գրանթ Թորնթոն Հայաստանը հրապարակել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը:«Հատկանշական է 2022 թվականին անշարժ գույքի շուկայում գերտաքացման ռիսկերի կուտակումը՝ պայմանավորված օտարերկրացիների մեծաքանակ ներհոսքով դեպի Հայաստան եւ հիպոթեքային վարկավորման ծավալների աճով։Այնուհանդերձ, 2023 թվականի ընթացքում տեղի են ունեցել որոշ միտումների փոփոխություններ, որոնք կարեւոր է ընդգծել։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականի ընթացքում ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացված ընդհանուր գործարքների քանակը կազմել է 219,628, ինչը շուրջ 7․2%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Ընդ որում, Երեւանում իրականացված գործարքները կազմել են ընդհանուրի 27․5%-ը եւ նախորդ տարվա համեմատ նվազել են 6․3%-ով, մինչդեռ այլ մարզերում դրանց աճը միջինում հասել է մոտ 13․4%-ի», - ասված է վերլուծության նախաբանում:«Tableau» գործիքակազմի միջոցով իրականացված ամբողջական վերլուծությունը՝ 2019-2023 թթ-ի համար, հասանելի է հայերեն եւ անգլերեն լեզուներով https://www.grantthornton.am/insights/articles/analysis-of-the-real-estate-market-in-armenia-2024/ հղումով:Ընկերության կայքում հասանելի են նաեւ անշարժ գույքի շուկայի՝ 2022 և 2023 թթ -ի համեմատական վերլուծության հրապարակումները https://www.grantthornton.am/globalassets/1.-member-firms/armenia/real-estate-market_arm.pdf (հայերեն)https://www.grantthornton.am/globalassets/1.-member-firms/armenia/real-estate-market-eng.pdf (անգլերեն) Tweet Դիտում՝ 12931