Idram եւ IDBank. Մի քանի գաղափար, թե ինչ նվիրել կանանց մեկամսյակի կապակցությամբ

07.03.2024 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Idram #IDBank #Մարտի 8
Idram-ը եւ IDBank-ը համատեղ հոդված են պատրաստել, թե ինչ նվիրել կանանց Մարտի 8-ի եւ միամսյակի կապակցությամբ։

Ժամացույց․ լավ ու որակյալ ժամացույցը կամ աքսեսուարը, հատկապես իր սիրելի ապրանքանիշի, կարող է հրաշալի նվեր լինել Մարտի 8-ի համար։ Ու չասեք, թե երջանիկները ժամացույցին չեն նայում․ ժամացույց նվիրեք, որ նա ձեր հանդիպումներից էլ երբեք չուշանա։

Տնային հագուստի պարագաներ․ որքան էլ ոգեւորեք նրան փայլել ու գրավել աշխարհը օրվա ընթացքում, երեկոյան տուն մտնելուց հետո նրան հնարավորություն տվեք վայելելու տանը մնալու ողջ հարմարավետությունը, հանգստանալու ու ուժերը վերականգնելու պահերը։ Նվիրեք նրան տնային հագուստի պարագաներ՝ փափուկ հողաթափեր, հարմարավետ տնային հագուստ, սրբիչներ, փափուկ գիշերազգեստ, ծածկոց:

Խնամքի պարագաներ․ պարզեք՝ խնամքի ինչ ապրանքանիշ ու ինչ միջոցներ է օգտագործում նա: Նախընտրելի խնամքը նվեր ստանալը երբեք չի հիասթափեցնի ոչ մի կնոջ։

Ուտելի նվերներ․ այս միտքը չի հնացել։ Եթե իգական սեռի Ձեր սիրելի էակը Ձեզ պես շատ է սիրում համեղ սնվել կամ յուրահատուկ դելիկատեսներ փորձել, ուրեմն էլ ի՞նչ ունեք մտահոգվելու։ Սիրուն փաթեթավորման ու նրբագեղ ծաղիկների հետ համեղ զամբյուղն անտարբեր չի թողնի ոչ մի կնոջ։

«Եթե նորից չեք կողմնորոշվում՝ ինչ նվեր ընտրել, նշված գաղափարներն էլ Ձեր սրտով չեն, ապա ամենաօպտիմալ տարբերակը նվեր-քարտը կլինի։ Փոքր-ինչ տարբերվեք ու փոքրիկ կիսադատարկ տոպրակով նվեր-քարտի փոխարեն ուղարկեք նրան idplus-ի թվային նվեր-քարտ՝ հնարավոր առաջարկներից ընտրելով հենց այն վաճառակետը, որից նա հաստատ հաճույքով կօգտվի։ Հաշված վայրկյաններ, ու Ձեզ հարմար գումարի չափով նվեր-քարտը նրա մոտ կլինի։ Ի դեպ՝ idplus-ի նվեր-քարտով կարելի է վճարել ամենուր, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, այսինքն՝ ավելի քան 20․000 վաճառակետում։

Մարտի 8-ի առթիվ նվերներ ընտրելիս կարելի է նաեւ ստանալ 20% զեղչ միանգամից 8 վաճառակետում, եթե վճարումը կատարվի Idram QR-ով։

Ցանկացած նվեր ընտրելիս վճարումներն ապահով, արագ ու հարմարավետ կատարելու համար գոյություն ունի Իդրամը, եւ եթե ամսվա բյուջեն չեք պլանավորել ու նվերի համար գումար չեք դրել «մի կողմ», ապա կարող եք վճարել Rocket Line-ով, որը հասանելի է ամենուր, ուր կա Իդրամով վճարելու հնարավորություն։ Իսկ Rocket Line 0%-ով կարող եք վճարել ավելի քան 8500 վաճառակետում՝ ձեռք բերելով ապրանքը նույն վայրկյանին, իսկ վճարումը կատարելով ավելի ուշ՝ առանց անգամ մեկ դրամ ավել վճարելու»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 9028
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW