Էկոնոմիկայի նախարար. Դիվերսիֆիկացիայի մասին մեր պատկերացումները հստակ են
07.03.2024 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.primeminister.am/

Այդ մասին նա ասել է էկոնոմիկայի նախարարությունում ներկայացնելով նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանին:
«Տնտեսական հետագա աճը, ՀՆԱ-ի աճը, բարձր աճ ապահովելը շատ կարեւոր է, բայց նաեւ մարտահրավեր է: Վերջին տարիներին ասում ենք, որ 30%-ով մեր տնտեսությունն աճել է, պետք է հասկանանք, որ ինչքան աճում է՝ դրա վրա նոր աճ ձեւավորելն այդքան էլ բարդանում է: Եվ իհարկե, էկոնոմիկայի նախարարության դերն այստեղ շատ կարեւոր է:
Գիծը, որը պետք է ուղենիշ լինի մեր անթերիությունը գնահատելու համար, հետեւյալն է՝ արդյոք մենք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում ենք, թե՝ ոչ: Սա կարեւոր չափանիշ է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Իր հերթին նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը նշել է, որ «մենք արդեն իսկ մեր աշխատանքների վերաբերյալ որոշակի ուղենիշներ ունենք, որոնք տնտեսության մեջ որակական փոփոխություններն են, դա մեր տնտեսության դիվերսիֆիկացիան է եւ այլն».
«Դիվերսիֆիկացիայի մասին մեր պատկերացումները շատ հստակ են: Վերջնարդյունքը պետք է այնպիսին լինի, որ ինչպես մենք պետք է աշխարհի բոլոր անկյուններից կախված լինենք, այնպես էլ վերջնարդյունքում ինչ-որ մի պահի աշխարհի բոլոր անկյուններն էլ մեր չափով մեզնից կախված լինեն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: