IDBank-ի վճարային քարտերը ոչ միայն լավագույն գործիքն են անկանխիկ վճարումների համար, այլեւ՝ ամենաշահավետ ընտրությունը:Բանկը հայտարարում է բացառիկ արշավ, որի շրջանակում զեղչվում են ամենապահանջված ու սիրված քարտատեսակները, իսկ նոր հաճախորդներին սպասվում է եւս մեկ հաճելի անակնկալ։Մարտի 6-ից մինչեւ հունիսի 6-ը պատվիրելով IDBank-ի Travel պլատինում դասի քարտը, Visa Gold եւ Mastercard Gold քարտերից ցանկացածը՝ կստանաք 50% բացառիկ զեղչ առաջին տարվա սպասարկման վճարի համար։Առաջարկը գործում է քարտը պատվիրելու բոլոր ուղիների վրա, այսինքն՝ Idram&IDBank հավելվածով, բանկի պաշտոնական կայքով, IDBanking.am, banking.idram.am առցանց հարթակներով, ինչպես նաեւ անմիջապես բանկի մասնաճյուղում։Բանկից հայտնում են, որ նոր հաճախորդների կամ դեռ չսինքրոնացված հաճախորդների համար նույնպես նորություն կա. դառնալով բանկի հաճախորդ ու սինքրոնացնելով Իդրամի եւ բանկի հաշիվներն Idram&IDBank հավելվածում, հավելվածով կամ IDBanking.am հարթակով պատվիրելով ակցիայի շրջանակում զեղչված քարտերը՝ կստանաք welcome-բոնուս idplus-ի նվեր-քարտեր․Travel քարտը պատվիրելու դեպքում՝ 10 000 դրամի չափով, Visa Gold եւ Mastercard Gold քարտատեսակները պատվիրելու դեպքում՝ 5 000 դրամի չափով:Նշվում է, որ IDBank-ի Travel քարտը բացառիկ ֆինանսական գործիք է, որով հաճախորդը հասանելիություն է ստանում լավագույն առաջարկներին՝ սկսած վճարումների դիմաց քեշբեքերից մինչեւ ճամփորդության ժամանակ արտոնյալ սպասարկում։ Travel քարտի բոլոր առավելություններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։«Կես գին բոլորին» արշավի անցկացման բոլոր պայմաններին մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8951