2024-ի սկզբից Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է

06.03.2024 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ծաղիկի արտահանում #ՀՀ #ՌԴ
Կանանց միջազգային օրվան ընդառաջ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է:

Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2024 թվականի սկզբից Հայաստանից ՌԴ արտահանվել է ավելի քան 20 միլիոն ծաղիկ, 2023 թվականին նույն ժամանակահատվածում առաքվել է ավելի քան 11 միլիոն ծաղիկ:

Արտահանված կակաչների թիվն աճել է գրեթե 3 անգամ, վարդերինը՝ 1,3 անգամ, քրիզանթեմներինը՝ 32,5 անգամ:
Դիտում՝ 5306

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW