Կոնվերս Բանկ. «Trusted device»՝ ֆինանսների հուսալի պաշտպանը
05.03.2024 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /


Կոնվերս Բանկը ներկայացնում է, թե ինչ է Trusted device-ը եւ ինչպես պաշտպանել անձնական տվյալները.
«Ժամանակակից թվային աշխարհում, որտեղ առցանց բանկինգը գնալով դառնում է առօրյա կյանքի անբաժանելի մաս ու ֆինանսական գործարքների իրականացման հիմնական տիրույթ, անվտանգային խնդիրները, հնարավոր ռիսկերի կառավարումն ու կանխարգելումն առանցքային նշանակություն են ստանում:
Տեղեկատվական անվտանգությունը տեղեկատվության պաշտպանությունն է չարտոնված հասանելիությունից եւ օգտագործումից, նման դեպքերի բացահայտումն ու կանխարգելումը։
Խոսքը, այդ թվում, սոցիալական ցանցերում գաղտնաբառերի եւ հաշիվների անվտանգության, սմարթֆոնի կամ բանկային քարտի PIN կոդի, ինտերնետից, Wi-Fi-ից եւ շարժական սարքերից օգտվելիս անձնական տվյալների պաշտպանության մասին է:
Անձնական տվյալների ծավալների աճին եւ դրանց օգտագործման հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ մեծանում են անվտանգային ռիսկերը: Հիմնական մարտահրավերն է դառնում կիբերհարձակումների եւ անձնական տեղեկատվության գողության դեմ պայքարը:
Կոնվերս Բանկում անձնական տվյալների պաշտպանությունն իրականացվում է օրենքի տառի համաձայն: Ուսումնասիրվում եւ կիրառվում է տվյալների պաշտպանության ոլորտում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լավագույն փորձը: Մշտապես ներկայացվում է անվտանգության նոր մոդելներ՝ միաժամանակ փորձելով պահպանել պրոդուկտների, ծառայությունների օգտագործման պարզությունը:
«Ճանաչիր քո հաճախորդին»՝ սկսած նրա վարքից եւ սովորություններից մինչեւ կենսաչափական նույնականացում: Այս տեսանկյունից կարեւոր քայլ էր «trusted device»` վստահելի սարք հասկացության ներդրումը:
Մոբայլ բանկինգի համատեքստում «trusted device»` վստահելի սարքը գաջեթն է (սմարթֆոն կամ պլանշետ), որը մեր համակարգի կողմից ճանաչվում է որպես վստահելի եւ ապահով` հաճախորդի կողմից իր բանկային հաշիվ մուտք գործելու եւ Converse Mobile հավելվածով ֆինանսական գործարքներ կատարելու համար: Դա, որպես կանոն, այն գաջեթն է, որով հաճախորդը հիմնականում մուտք է գործում մոբայլ հավելված:
Այս տեխնոլոգիայի շնորհիվ, եթե անգամ զեղծարարները հասանելիություն ստանան հաճախորդների անձնական ու բանկային տվյալներին, չեն կարողանա մուտք գործել Converse Mobile:
Ձեր մոբայլ հավելվածը, պայմանականորեն, նույնականացվում է մեկ հիմնական սարքի՝ սմարթֆոնի հետ: Եթե Ձեր օգտահաշիվ փորձում են մուտք գործել այլ սմարթֆոնից, ապա Ձեր տվյալների անվտանգության ապահովման նպատակով կրկին առաջանում է նույնականացման կարիք:
Սմարթֆոնը փոխելու դեպքում կրկին նույնականացում անցնելու կարիք ունենում են նաեւ հաճախորդները:
Տեղեկատվական անվտանգության տեսանկյունից անելիք ունի նաեւ հաճախորդը: Առցանց տիրույթում օգտագործելով բանկային հաշվի եզակի եւ բարդ գաղտնաբառ, կիրառելով երկգործոն նույնականացում՝ հաճախորդը զգալիորեն նվազեցնում է հնարավոր հաքերային հարձակումներից եւ չարտոնված մուտքից ռիսկը:
Ժամանակակից աշխարհում, երբ տեղեկատվությունն առանցքային նշանակություն ունի, տեղեկատվական անվտանգությունը դարձել է հրամայական, որի պաշտպանության հարցում ֆինանսական կառույցն ու հաճախորդը պիտի աշխատեն համագործակցված»:
Մանրամասների համար զանգահարել 010-511-211 հեռախոսահամարով:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: