Տիգրան Սարգսյան. ԵԱՏՄ երկրները հեռու են միասնական արժույթի ներդրումից

04.03.2024 | 09:18 Գլխավոր էջ / Նորություններ /
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները հեռու են միասնական արժութային տարածք ձեւավորելուց։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը։

«Այս հարցը պարբերաբար բարձրացվում է վերջին տասը տարիների ընթացքում։ Մեր աչքի առաջ ԵՄ-ի փորձն է՝ միասնական արժութային տարածքի ձեւավորում, եվրոյի ներդրում։ Բայց մենք շատ հեռու ենք միասնական արժույթ ներմուծելուց։ Բանկային ոլորտը կարգավորող հինգ երկրների օրենսդրության ներդաշնակեցման խնդիրը պետք է լուծվի։ Դա քրտնաջան աշխատանք է պահանջում»,- նկատել է նա:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր արդիական խնդիր է միասնական վճարային տարածքի ձեւավորումը։ «Հատկապես հաշվի առնելով պատժամիջոցները, երբ արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծվում ԵԱՏՄ երկրների և ազատ առևտրի գոտու գործընկերների միջև արդյունավետ փոխգործակցության համար»,- ասել է նա։ Տիգրան Սարգսյանի խոսքով, նման համակարգ պետք է ստեղծվի Իրանի, Եգիպտոսի, Վիետնամի, Հնդկաստանի, Սինգապուրի եւ Չինաստանի հետ։
Դիտում՝ 4284
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW