$3 մլն դրամաշնորհ կհատկացվի Հայաստանի գյուղերում պարենային անվտանգությունը բարելավելու համար

29.02.2024 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#պարենային անվտանգություն #դրամաշնորհ
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Բարգավաճ եւ դիմակայուն Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող $3 մլն դրամաշնորհը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը եւ բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ:

Ծրագիրը կկենտրոնանա Շիրակի եւ Տավուշի մարզերի վրա, որտեղ փոքր ֆերմերները բախվում են աղքատության բարձր մակարդակի, պարենային անապահովության եւ կլիմայական ռիսկերի հետ:
Դիտում՝ 2181

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW