«Լույս». Տնտեսական աճ ապահովող գործընթացները նույն տեմպով հարկային եկամուտներ չեն գեներացնում
28.02.2024 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ /


Զեկույցում նշվում է, որ 2023թ. վերջում թափ առած ոսկերչական գործունեության աճն ապահովել է նաեւ 2024թ. հունվարի բարձր տնտեսական ակտիվության աճը:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին կազմել է 10.7%՝ հիմնականում պայմանավորված լինելով արդյունաբերության եւ առեւտրի աճերով: Վերջիններս էլ արտացոլում են ոսկերչական գործունեության կտրուկ աճը, ինչն իրենից ներկայացնում է ոսկու ներմուծման, վերամշակման (որոշակի վերապահումներով) եւ արտահանման գործընթաց:
«Բնականաբար, տնտեսական աճի առումով սա դրական երեւույթ է ՀՀ տնտեսության համար, սակայն մտահոգիչ է այն, որ տնտեսության մյուս ոլորտներում արձանագրվում է աճի տեմպի դանդաղում կամ անկում (հաշվի առնելով նաեւ նախորդ տարվա ցուցանիշների վերլուծությունը), ինչը կարող է հանգեցնել մակրոտնտեսական կայունության նվազմանը:
Տնտեսական աճ ապահովող գործընթացները, կարծես թե, նույն տեմպով հարկային եկամուտներ չեն գեներացնում: 2024թ. հունվարին տնտեսական ակտիվության աճն էական չափով գերազանցում է հարկային եկամուտների աճին (եթե ՏԱՑ-ը ճշգրտենք գնաճով, ապա տարբերությունը փոքր-ինչ կկրճատվի): Իհարկե, հունվարի հարկային եկամուտները որոշ չափով պայմանավորված են նաեւ նախորդ տարվա դեկտեմբերի զարգացումներով, սակայն պետք է հիշել, որ դեկտեմբերին ոսկերչական գործունեության հետեւանքով տնտեսական աճի բարձր տեմպեր եւս առկա էին: Հետեւաբար հաջորդ ամիսներին պետք է ուշադրությունը սեւեռել հարկային եկամուտների դինամիկային, քանի որ դրանից է կախված պետական բյուջեի կատարման ապահովումը:
2024թ. սկսվել է գնաճի բացասական տեմպով: Նախորդ տարվա կեսից սկսած՝ գնաճը գտնվում է բավական ցածր մակարդակում՝ տատանվելով 0-ի շուրջ: 2024թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գնաճը կազմել է -0.9%: Կենտրոնական բանկը դեռեւս նախորդ տարվանից, արձագանքելով գնաճային միջավայրի փոփոխություններին, աստիճանաբար նվազեցրել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը, ինչը շարունակվել է նաեւ 2024թ. հունվարին, երբ ԿԲ-ն եւս 0.5 տոկոսային կետով նվազեցրել է տոկոսադրույքը, սակայն դեռ գնաճի տեմպերի փոփոխություն չի նկատվում»,- նշված է հիմնադրամի վերլուծությունում:
Այն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: