Եվրոպական բանկերը, որոնց շահույթն աճել է բարձր տոկոսադրույքների պայմաններում, 2023 թվականի արդյունքներով բաժնետերերին կվերադարձնեն ավելի քան 120 միլիարդ եվրո, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով UBS Group-ի հաշվարկները։Խոշորագույն բանկերը խոստացել են ընդհանուր առմամբ 74 միլիարդ եվրո հատկացնել շահաբաժիններ վճարելու համար եւ 47 միլիարդ եվրո՝ բաժնետոմսերի հետգնման համար։ Ընդհանուր գումարը, որը ֆինանսական հաստատությունները մտադիր են վերադարձնել բաժնետերերին 2023 թվականի արդյունքներով, 54%-ով ավելին է, քան մեկ տարի առաջ։Վերջին երեք տարիների ընթացքում բանկերը ակտիվորեն դիմում են բաժնետոմսերի հետգնմանը, թեեւ մինչեւ 2020 թվականը այդ պրակտիկան քիչ էր կիրառվում, գրում է FT-ն։Իտալական UniCredit բանկը փետրվարին խոստացել էր բաժնետերերին վերադարձնել 2023 թվականի իր ամբողջ ճշգրտված շահույթը (8,6 միլիարդ եվրո)՝ շահաբաժինների եւ բաժնետոմսերի հետգնման տեսքով: Անցյալ շաբաթ բրիտանական Barclays-ը հայտարարել էր, որ ծրագրում է վերադարձնել բաժնետերերին 10 միլիարդ ֆունտ առաջիկա երեք տարիների ընթացքում, իսկ Standard Chartered-ը խոստացել էր $ 5 միլիարդ դոլար վճարել նույն ժամանակահատվածում: Tweet Դիտում՝ 4161