Հայաստանում մեկնարկել է «Հասանելի Դիլիջան» ներառական նոր նախագիծը՝ նախատեսված լսողության սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ ամբողջովին խուլ/խուլ-համրերի համար։«Հասանելի Դիլիջան» նախագիծը հայերենով, ռուսերենով եւ անգլերենով թույլ է տալիս օնլայն շրջայց-տուրեր անցնել Դիլիջանում՝ վիրտուալ սուրդոթարգմանիչների ուղեկցությամբ։ Սա առաջին նմանատիպ ծրագիրն է Հայաստանում, որն օգնում է լսողության սահմանափակումներ ունեցող մարդկանց գնալ էքսկուրսիա կամ անցնել կարճ արշավային երթուղի՝ առանց կողմնակի օգնության։ Երթուղիներից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել AR-Trails հավելվածը, որտեղ հասանելի է երեք պրոդուկտ․ քաղաքային էքսկուրսիա Դիլիջանում, քայլարշավ Ազգային պարկում եւ այցելություն վիրտուալ տեղեկատվական կենտրոն։ Ծրագիրը ընտրելուց հետո հավելվածը ցույց է տալիս երթուղին, իսկ վիրտուալ սուրդոթարգմանիչները ծանոթացնում են օգտատերերին տեղանքին։ AR-Trails հավելվածը թույլ է տալիս նաեւ այցելել վիրտուալ տեղեկատվական կենտրոն, որտեղ կարելի է գտնել Դիլիջանի մասին ընդհանրացված տեղեկատվություն: Ընդհանուր առմամբ, վիրտուալ էքսկուրսիաները ընդգրկում են Դիլիջանի 15 վայր: «Պրոդուկտները, որոնք մշակված են հատուկ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար, ոչ միայն զգալի կերպով կբարելավվեն իրենց կյանքը, կտան նոր պայմաններ ծանոթանալու երկրի զբոսաշրջային տեղանքներին, բարենպաստորեն կաջակցեն սոցիալիզացիային, այլեւ, ընդհանուր առմամբ, երկրին օգուտ կբերեն՝ դարձնելով այն ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար»,- նշել է GoToDili DMO-ի ղեկավար Անի Ավանեսովան:«Հասանելի Դիլիջան» ներառական նոր նախագիծն իրականացրել է Զբոսաշրջային այցելավայրերի կառավարման «GoToDili» գրասենյակը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ եւ AR-trails-ի մասնակցությամբ։Հավելվածը ներբեռնել հնարավոր է App Store-ում եւ Google Play-ում: Tweet Դիտում՝ 1644