Աջակցություն գործատուներին, որոնք թափուր աշխատատեղերը կտրամադրեն Արցախից տեղահանվածներին

23.02.2024 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գործատու #արցախցի
Կառավարության որոշմամբ, աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք իրենց առկա թափուր աշխատատեղերը կտրամադրեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 անձի:
 
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման համար 2024 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 873,150.0 հազար դրամ:

Նշվում է, որ աջակցությունը կապահովի ԼՂ-ից բռնի տեղահանված 1000 մարդու կայուն զբաղվածությունը։
Դիտում՝ 2002

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW