Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը հանդիպել է CaseKey մրցույթի 4 մասնակցի հետ, որոնք գարնանը կմեկնեն Բուդապեշտ՝ մասնակցելու Կորվինի անվան համալսարանի բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթին։Բանկը կհովանավորի CaseKey 2023 բիզնես խնդիրների լուծման մրցույթի հավաքական թիմի մասնակցությունը Բուդապեշտում կայանալիք միջազգային մրցույթին՝ CUBE 2024-ին։Բանկի ղեկավարը հետաքրքրվել է մրցույթի նախապատրաստական աշխատանքներով, իսկ երիտասարդները կիսվել են իրենց ոգեւորությամբ եւ ակնկալիքներով: Թիմի անդամները նշել են, որ մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց առջեւ դրված խնդրին ու ամեն ինչ կանեն՝ լավ արդյունք գրանցելու համար։ «Վստահ եմ՝ թիմը նախապատրաստվել է մրցույթին լավ ներկայանալու համար։ Սա նաեւ փորձի փոխանակման առիթ է, հնարավորություն՝ ծանոթանալու այլ երկրներից իրենց հասակակիցների մտածելակերպին, նրանց առաջարկած լուծումներին, ինչպես նաեւ իմանալ, թե ինչ բիզնես մոդելներով են աշխատում եվրոպական ընկերությունները»,- ասել է Հայկ Ստեփանյանը։CaseKey մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը կարեւորել է Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը, որը նպաստում է միջազգային թիմի մասնակցությանը CUBE 2024-ին։«Այս համագործակցությունն ընդգծում է Բիբլոս Բանկ Արմենիայի հանձնառությունը՝ խթանելու տաղանդների ու նորարարության ձեւավորումը Հայաստանի կրթական ոլորտում: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանին՝ մեր ուսանողների աճի գործում կատարած անձնական ներդրման համար, որն իսկական առաջնորդության վառ օրինակ է: Այս հնարավորությունը զարգացնում է մեր ուսանողների հմտությունները եւ նպաստում Հայաստանի կրթական լանդշաֆտի միջազգայնացմանը»,- ասել է Արշակ Կարապետյանը։Բանկից հայտնել են, որ հանդիպման ավարտին մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրը նվեր է ստացել ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գիրքը, որի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը հովանավորել է Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում։ Tweet Դիտում՝ 6207